«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 5-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաք կտեղափոխվի ժամկետային զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Ալիխանյանի դին: Մեր ունեցած տեղեկություններով՝ նա 2 ամիս հետո պետք է ավարտեր ծառայությունը: Վլադիմիրը, որը տանկիստ էր, զոհվել է Ֆիզուլիում: Նրա ծնողները երեկ դեռ չգիտեին որդու զոհվելու մասին:
Վ. Ալիխանյանի հուղարկավորությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա ապրիլի 6-ին: Նրան վերջին հրաժեշտը կտան հերոսին վայել պատիվներով, զինվորական նվագախմբով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: