ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայիս քաղաքացիական շարժումը չի կարող վերաճել սոցիալական բունտի մեկ պատճառով, Երեւանի քաղաքապետն ընտրվել է բնակիչների կողմից եւ միշտ պատրաստ է լսել նրանց»:

Սամվել Նիկոյան «Առավոտ»

Ինչպես ՀՀԿ-ն է ժողովրդի կողմից «ընտրվել», այնպես էլ Տարոն Մարգարյանը` բնակիչների կողմից: Եվ ճիշտ նույն ՀՀԿ-ական ձեւերով էլ Տարոն Մարգարյանը բնակիչների կողմից «ընտրել» տվեց իր աներձագին, որն իր նման հին գծատեր էր: Նույն սկզբունքով էլ Սամվել Նիկոյանն է պատգամավոր դարձել ՀՀԿ-ի ցուցակով, մինչ այդ էլ նույն սկզբունքով «ընտրված» ԱԺ նախագահ էր: Եվ ՀՀԿ-ականներն այն աստիճանի են ժողովրդի կողմից «ընտրված», որ այդ նույն ժողովրդի զգալի մասի ամենամեծ երազանքն է` ազատվել ՀՀԿ-ից: Եվ դժգոհությունն այնքան մեծ է, որ սոցիալական բունտը հասունանում է, միայն ՀՀԿ-ն իբրեւ թե չի նկատում:




Լրահոս