ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հարցով հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵԱՀԿ Մինսկի խումբը Վիեննայում սկսել է ԼՂ հարցով բանակցությունները:

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կողմերին անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը պետք  է անհապաղ դադարեցնեն ուժի կիրառումը, քանի որ կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ»:

«Մենք՝ Մինսկի խմբի ներկայացուցիչները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) կտրուկ քննադատում ենք  շփման գծում բռնության աճը: Մենք ցավակցություն ենք հայտնում կոնֆլիկտի ընթացքում զոհվածների ընտանիքներին և կոչ անում դադարեցնել զենքի կիրառումը: Այդ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի»,-ասվում է փաստաթղթում:

Ակնկալվում է, որ այսօր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները այց կկատարեն տարածաշրջան:




Լրահոս