Սպանելու սպառնալիքով բռնաբարել են 17-ամյա աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ  նա  2012թ. հոկտեմբերի  լույս 8-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում Հաղարծին գյուղի հարակից անտառամասում “ՈՒԱԶ” մակնիշի ավտոմեքենայում  նույն գյուղի անչափահաս բնակչուհի, 17-ամյա Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ դրանով վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրելու  սպառնալիքով աղջկա հետ ունեցել է սեռական հարաբերություն: 
Նույն գյուղի բնակիչ 1984թ. ծնված  Մկրտիչ Հովհաննիսյանին նույնպես մեղադրանք  է առաջադրվել, որ նա  էլ 2012թ. նոյեմբերի կեսին, գիշերվա ժամը 2-ին Հաղարծին գյուղում, “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայումնույն անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ  եւ սպանելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Հաղարծինցի երկու երիտասարդները նախկինում դատված չեն, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որ կատարվել են անչափահասի նկատմամբ պատժվում է 4-10 տարի ազատազրկում: 
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ինքը չի հավատում, որ տղաները կարող են նման բան անել. “Ես անձամբ այդ տղաներին չեմ ճանաչում, բայց նրանց ծնողներին գիտեմ ու շատ դաստիարակված ընտանիքներ են “: Հարցին. թե Մ. Բ.-ի մասին ինչ կարծիք կարող եք հայտնել, գյուղապետն ասաց, որ  աղջիկը իրենց գյուղից է, սակայն այլ բան չի կարող ասել: 




Լրահոս