Սթարը սնանկացման գործընթաց է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍԹԱՐ մանրածախ առևտրի ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության սնանկության գործընթացը, այս մասին տեղեկացնում է “ԱրմԻնֆո” գործակալությանը՝ իր աղբյուրների հղումով։
Ժամանակին խոշորագույնը հանդիսացող ռիթեյլերի վերակազմավորումը, ըստ աղբյուրի, ավարտվել է և ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:
2011 թվականի օգոստոսին ՍԹԱՐ-ը փոխել է իր բաժնետերերին: Այժմ խոշորագույն բաժնետերն է Viest Assets Ltd-ն, որը գրանցված է BVI-ում: Նույն տարվա սեպտեմբերին “Սթար Դիվայդ” ընկերությունը գնեց սուպերմարկետների “Ֆլեշ” ցանցը և “Քէթրին” խանութները, 30 խանութներով դառնալով Հայաստանի խոշորագույն ռիթեյլերը: 2012 թվականի կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը և նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը: 
Նյութն ամբողջությամբ կարդացեք` http://arminfo.info/index.cfm?objectid=71981B40-F92B-11E2-94D30EB7C0D21663




Լրահոս