Հայաստանում կովկասյան հովազներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում “Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը” տեսախցիկների միջոցով կովկասյան հովազի գոյության փաստն է արձանագրել: Հովազը երեւացել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը:  Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
“Երեք-չորս տարի առաջ այս նույն հատվածում մեկ-երկու քարայծ հազիվ տեսնեինք ամբողջ օրը, բայց այսօր տեսախցիկների միջոցով ֆիքսել ենք: Տարածքի ընդհանուր հանգստությունն է, որ թույլ է տվել կենդանիների հանգիստ գոյությունը”,- ասաց նա՝ հավելելով, որ կովկասյան տարածքը կենսաբազմազանության առումով առաջատարներից է, և Հայաստանը համարվում է էպիկենտրոնը:
Խաչատրյանն ասաց, որ որոշ տվյալների համաձայն` Հայաստանի տարածքում գրանցված է ընդամենը 3-5 հովազ, որոնք առավելապես “քոչվորներ” են:




Լրահոս