Ես 20 տարեկան չեմ, Բռաբուս մեքենա էլ չունեմ. Թաթուլ Ավոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սուտ է, նման բան չի եղելե,-այսպես պատասխանեց երգիչ Թաթուլ Ավոյանը YerevanNews .am-ի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ երեկ երեկոյան Տերյան փողոցում իսկական “կոնցերտ” է սարքել:
“Երեկ երեկոյան ես եղել եմ Մարկ Սաղաթելյանի հոգեհանգստի արարողությանը, ես էլ բռաբուս մեքենա չունեմ: Ինչքան սուտը գրում են, էնքան ավելի ռեկլամ է, եթե չգրեն, ուրեմն կնշանակի, որ Թաթուլը գոյություն չունի”,-իր խոսքում նշեց Թաթուլ Ավոյանը:
Հիշեցենքն, որ “Հրապարակ” թերթը գրել էր, որ “Նախօրեի երեկոյան, ժամը 18-19-ի սահմաններում, ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը Տերյան փողոցում իսկական բացօթյա “կոնցերտ” է տվել։ “Բրաբուսի” ղեկին նստած, բավական դանդաղ ընթացքի մեջ, նա բարձրաձայն երգել է, գոռգոռացել և իրեն ոչ ադեկվատ պահել՝ իր վրա հրավիրելով մարդաշատ փողոցի անցորդների ուշադրությունը:
“Ես երգիչ տղա եմ, ես մեծից փոքր ուրախացնում եմ: Ստից տեղեկություններ են տարածում, չեմ հասկանում պարա՞պ են մնացել: Ես 20 տարեկան չեմ, 50 տարեկան մարդ եմ, իմ ձենով ուրախացնում եմ իմ ազգին, ժողովրդին, թող իրանց ազգի, ժողովրդի խնդիրների մասին մտածեն, ի՞նչ են ընկել Թաթուլի, Սպիտակցի Հայկոյի հետևից: Ամոթ է: Ինչի՞ են փորփրում, ինչի՞ են բզբզում, թողեք հանգիստ ապրենք էլի”,-նշեց Թաթուլ Ավոյանը:




Լրահոս