Արցախում զինվոր է վիրավորվել հակառակորդի կրակոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 2-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993 թվականին ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։




Լրահոս