ՉԻ ՓՈՐՁԱՔՆՆՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական «Ռոշեն» ընկերության հրուշակեղենը Հայաստանում չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության, քանի որ ներկրվում է համապատասխան ուղեկցվող փաստաթղթերի առկայությամբ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Սրա մասին մենք տեղեկացել ենք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ինչի հետ կապված՝ մենք արդեն սկսել ենք ուսումնասիրել Հայաստան ներկրվող ուկրաինական «Ռոշեն»-ի արտադրանքը եւ առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ուկրաինական խոշորագույն հրուշակեղեն արտադրող «Ռոշեն» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանում արգելվել էր, քանի որ արտադրանքի մեջ հայտնաբերվել էր բենզապիրեն: Ուշագրավն այն է, որ Հայաստանում «Ռոշեն»-ի բացառիկ ներկայացուցիչը «Մեգաֆուդ» ընկերությունն է, որի տնօրենն է Արամ Խաչատրյանը՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին:




Լրահոս