ՇՏԱՊԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից տեղեկացավ, որ Արմավիրում մայիսի 12-ին տեղացած կարկուտի պատճառով տուժած գյուղացիներին օգնելու նպատակով բացված «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ին փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմում է 236 միլիոն դրամ: Ի դեպ, այդ հիմնադրամի հաշվեհամարին բոլոր ցանկացողները կարող են գումար փոխանցել մինչեւ օգոստոսի 1-ը, ինչից հետո համապատասխան հանձնաժողովը կքննարկի, թե ինչ կարգով է գյուղացիներին բաժանվելու գումարը: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ:




Լրահոս