ԶՐԿՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան հինգ ամիս է, ինչ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան ու Երվանդաշատ համայնքները հասարակական տրանսպորտ չունեն: Հիշեցնենք, որ գծատերը շահույթ չստանալու պատճառով հրաժարվել էր երթուղին սպասարկելուց: Բագարանի համայնքապետ Գեւորգ Մարգարյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Ամեն դեպքում, մեզ մի բարերար է պետք կամ էլ հարկերը պետք է նվազեցնեն: Հարկերը բարձր են, գազը թանկացել է, այս պատճառով էլ ոչ ոքի էլ ձեռնտու չէ աշխատել: Բացի այս, մեր գյուղը հեռու է: Այս օրերին մարդիկ մի կերպ են կարողանում գյուղից քաղաք գնալ: Միգուցե որպես սահմանամերձ գյուղ՝ փորձեն որեւէ կերպ օգնել»: Իսկ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ տրանսպորտի հարցերով վարչության պետ Համլետ Կուրղինյանը վստահեցնում էր, թե ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը Երվանդաշատ-Արմավիր-Երեւան երթուղու համար մրցույթի հայտարարություն է տվել. «Մենք էլ մեր հերթին ենք նույն հայտարարությունը տվել: Ցավոք, դեռ հայտ ներկայացնող չկա»:




Լրահոս