«Զորամասում էինք, պատրաստվում էինք գնալ պոստեր` օգնության, խփեցին». վիրավորված Նարեկը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մուրացանի կենտրոնական զինհոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայող Նարեկ Վարդումյանի եղբայրը ևս վիրավոր է և գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այսօր լրագրողների հետ զրույցում Նարեկը հիշեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:

«Զորամասի տարածքում էինք մենք: Այդ գիշեր պետք է մնայինք, հանգստանայինք, տենց սկսեցին կրակելը, մենք պետք է գնայինք օգնության պոստեր, զորամասի տարածքում խփեցին: Արդեն ինձ տարան հոսպիտալ, այնտեղից էլ այստեղ: Այդ ժամանակ երկու հոգով էինք այդ տարածքում», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս