Երեխաները հրանոթային արկ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Բազումի բաժնում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում  երեխաները խաղալիս  տանկի արկի նմանվող իր են գտել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել են 109 սմ երկարության, 100 մմ տրամաչափի հրանոթային արկի նմանվող առարկա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:




Լրահոս