Ժողովուրդ. Խանութներում Կիլիկիա գարեջուր չկա, գործարանը ուզում են փակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ամռան այս տապին հայաստանյւսն շուկայում նվազել է “Կիլիկիա” գարեջուրը։ Սակայն պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբին) պատկանող գործարանը գրեթե գործում, և նա նույնիսկ պատրաստվում է այն վաճառքի հանել։ Բանն այն է, որ Հակոբյանը խնդիրներ ունի ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետ, ինչից հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է գործարանի աշխատանքները։
 
Սակայն ինքը՝ պատգամավորը, մեզ հետ զրույցում շատ տարօրինակ կերպով հերքեց տեղեկությունը. “Այդ ո՞վ է ասել, որ փակվել է, ես այժմ նստած եմ գործարանում ու աշխատում եմ։ Ճիշտն ասած, ես ոչ մեկի հետ չեմ վիճաբանել, ես բոլորի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ այս երկրում, նկատի ունեմ իշխանությունների և ընդդիմադիրների”։ Թեև Հ. Հակոբյանը հերքում է իր գործարանի փակման մասին լուրերը, այնուամենայնիվ, փաստ է, որ “Կիլիկիա” գարեջուր խանութներում գրեթե չկա։ Ու սա խոսում է ՀՀ-ում տնտեսության ողբալի վիճակի մասին, երբ տեղական արտադրողին շահագրգռելու, օժանդակելու փոխարեն, ընդհակառակը, զանազան հարկատեսակներով փորձում են խեղճացնել և հասցնել փակման եզրին”,-գրում է թերթը։
 
Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցը՝  “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում 




Լրահոս