Առավոտ. Իրավապահները սպասում են Ս. Սարգսյանի հրահանգին, որ կալանավորեն Ս. Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ոստիկանության տարածած հայտարարության մեջ միակ ճիշտ բանը այն է, որ ես հրաժարվել եմ ներկայանալ ոստիկանություն”,-“Առավոտ”-ի հետ զրույցում վստահեցրեց Գորիսի՝ 1992–94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը “Փաստինֆո”-ին հայտնել էր, որ մամուլում արած հայտարարությունների հետ կապված՝ Սամվել Հարությունյանին հրավիրել են ոստիկանություն, սակայն նա հրաժարվել է ներկայանալ։
“Ես սպասում եմ, որ ժամ առաջ, րոպե առաջ քրեական գործ հարուցվի եւ կալանավորվի Սուրիկ Խաչատրյանը, եւ նաեւ կալանավորվեն այդ ոճնրախմբի մի շարք առանցքային դեմքեր, եւ ես կներկայանամ ոստիկանություն, ինձնից կախված առավելագույնը կանեմ։ Իմ անվտանգության հետ կապված ինչ-որ փոքրիկ զրույցի համար երբեք չեմ ներկայանա ոստիկանություն”,- ասաց Սամվել Հարությունյանը:
“Մեզ մոտ ակնհայտ է, որ իրավապահները սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին: Մինչեւ նա համապատասխան ցուցում չտա՝ քրեական գործ չի հարուցվի: Առավել եւս՝ չի կալանավորվի Սուրիկ Խաչատրյանը: Եթե այդպես է Հայաստանում պետական կառույցներում դրվածքը, ես պահանջում եմ, որ Սերժ Սարգսյանը այդ հանձնարարականը տա, ինչպես տվել է մի քանի այլ դեպքերում”,-ասել է Գորիսի նախկին քաղաքապետը:




Լրահոս