Ժամանակ. Ինչպե՞ս եվ ո՞ւմ հաշվին է ԿԲ նախագահը խնայում պետական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բավական ուրույն ճանապարհ է ընտրել ԿԲ-ում պետական գումարները խնայելու եւ խնայողություններ ցույց տալու համար, գրում է “Ժամանակ” թերթը:
“Մեր տեղեկություններով՝ նա որոշել է բավական կրճատել ԿԲ ծախսերը, բայց… հավաքարարների հաշվին, որոնք ընդամենը մոտ 90 հազար դրամ աշխատավարձ են ստանում: “Ժամանակի” հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք խնայել հենց այդ 36 հոգու հաշվին, ոչ թե մյուսների, եւ ի՞նչ եք արել այդ խնայված միջոցները, Արթուր Ջավադյանը հայտարարեց.”Ձեր ասած տվյալները սուտ տվյալներ են: Խնայել ենք, ծախս քիչ ենք արել”:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԲ շենքի մաքրման գործընթացը ԿԲ-ն փակ մրցույթով փետրվարի 1-ից հանձնել է մասնավոր Karcher ընկերությանը: Բանկի մաքրությամբ զբաղվող 36 աշխատակիցների հետ վաղաժամ դադարեցվել են աշխատանքային պայմանագրերը, եւ նրանք դարձել են Karcher ընկերության աշխատողներ՝ զրկվելով պարգեւավճարներից եւ հանգստի ու սոց. Փաթեթներից, որոնք նախկինում ապահովում էր բանկը: Ստացվում է՝ ԿԲ ղեկավարության աչքը հավաքարարների պարգեւավճարների վրա էր”,-գրում է թերթը:
(Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում)




Լրահոս