Տոյոտա Պրադոն շրջվել է Իսակովի պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 7-ին՝ ժամը 06.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողատայում՝ Ներքին զորքերի զորամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ “Տոյոտա Պրադո” մակնիշի 77 VA 001 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վերադարձի ճանապարհին՝ “Ոսկե Համբույր” ռեստորանի մոտակայքում, հրշեջ փրկարարները նկատել են ՃՏՊ. բախվել են “ԶԻԼ-130” մակնիշի 34 DO 663 պետհամարանիշի ցեմենտատար ավտոմեքենան (վարորդ՝ Կ.) և “ԳԱԶ-53” մակնիշի 032 LT 61 պետհամարանիշի աղբատարը (վարորդ՝ Ն.), ինչից աղբատարը կողաշրջվել է. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները:




Լրահոս