Գազի արտահոսք եվ հրդեհներ երեւանյան բնակարաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 6-ին, ժամը 22.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել
Երեւանի Ամիրյան փողոցում՝ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դիմացի շենքի բնակարաններից մեկում, օգոստոսի 6-ին, հրդեհ է բռնկվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ Բյուզանդի փողոցի թիվ 89 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում 3 կգ գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետեւանքով այրվել են խոհանոցի հատակի ռետինե ծածկը, խոհանոցային կահույք՝ 8 քմ, ջերմահարվել են պատերը:
Նույն օրը, երեկոյան ժամը 22-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 2/5 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.39-ին, մարվել՝ 22.45-ին: Ննջասենյակում այրվել են 20 քմ կենցաղային իրեր:




Լրահոս