Րաֆֆիի փողոցում Օպել Վեկտրա է այրվել. վնասի չափը ճշտվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ “911” ծառայությունից, օգոստոսի 6-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Րաֆֆիի փողոցում “ՎիվաՍել”-ի հարեւանությամբ “Օպել Վեկտրա”  մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.58-ին, Րաֆֆիի փողոցի թիվ 6 հասցեի մոտ այրվել է  39-ամյա Արտակ Գ.-ի “Օպել Վեկտրա”  մակնիշի  ավտոմեքենայի շարժիչը եւ դիմային հատվածը:
Հրդեհը մարվել է ժամը 13.17-ին  մարտական 1 հաշվարկի ուժերով: Հրդեհի առաջացման պատճառները եւ նյութական վնասի չափը պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ:




Լրահոս