Փրկարարները բացել են դուռը ու… հայտնաբերել քնած բնակչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 8-ին` ժամը 14.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Օրբելի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին քնած հայտնաբերել են 15-ամյա Լ. Ի.-ին:




Լրահոս