78-ամյա ծերունին նետվել է գնացքի տակ ու մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, օգոստոսի 7-ին հաղորդում է ստացվել, որ “Ծանր գանգուղեղային տրավմա” ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 78-ամյա Պարգեւ  Բաղդասարյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրառատ գյուղում գտնվող “Հարավ-Կովկասյան” երկաթուղու “Էջմիածին” կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ:
Նույն օրը, ժամը 17.00-ին,  հիվանդանոցում Պարգեւ Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




Լրահոս