
Այսօր Հայաստանի համար մեծագույն չարիք է արտագաղթը: Բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ լքել են իրենց հողն ու բնակություն հաստատել օտար երկրներում: Ցավով պետք է արձանագրենք, որ քիչ չեն նաեւ այն արվեստագետները, որոնք ցանկություն ունեն Հայաստանից հեռանալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեր երկիրը լքելու իր ցանկության մասին խոսեց նաեւ երաժիշտ, իսկական երեւանցի Վազգեն Ասատրյանը: «Մեկ-մեկ նման մտքեր գալիս են, քանի որ շատ ընկերներ ունեմ դրսում: Շատ եմ ուզում գնալ, բայց չգիտեմ՝ գնամ, թե ոչ»,-անկեղծացավ նա: Նկատենք նաեւ, որ այս պահին Վազգեն Ասատրյանի պես երաժիշտն աշխատանք չունի: Իսկ թե ինչ է մտածում այս իրողության մասին ՀՀ մշակույթի նախարարությունը կամ ընդհանրապես մտածում է արդյոք, դժվար չէ կռահել: