Ծառը թեքվել էր առկա էր ընկնելու վտանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 4/2 շենքի մոտակայքում` “Բրիզ” ռեստորանի մոտակայքում, օգոստոսի 8-ի երեկոյան, ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 00.43-ին փրկարարները “Կենտրոն” կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ծառը մասնատել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:




Լրահոս