Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ ՃԿԿ կենտրոնում նախօրեին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:
Մասնավորապես` Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի վերջնամասում` գերեզմանատան մոտակայքում, այրվել է 60 քմ խոտածածկ տարածք, զինվորական հավաքակայանի մոտակայքում` 10 հա, Ծիծեռնակաբերդում` հուշարձանի մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք, Շենգավիթ վարչական շրջանում՝ զինվորական հավաքակայանի մոտակայքում` 10 հա, Երեւան ՋԷԿ-ի տարածքում` 5000 քմ խոտածածկ տարածք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի մոտակայքում` 1000 քմ խոտածածկ տարածք:
Ծիծեռնակաբերդի հուշարձանի մոտակայքում այրվել է 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ “Դղյակ” ռեստորանային համալիրի մոտակայքում` 200 քմ, Վեդի քաղաքի Գուգուշկին փողոցում ` 40 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4/2 շենքում՝ իրավաբանական գրասենյակի մոտակայքում` 30 քմ խոտածածկ տարածք, Նոր գեղի գյուղի այգիներում` 5 հա, Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի մոտակայքում` 200 քմ, Կոտայք-Ակունք գյուղերի ճանապարհին այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք:




Լրահոս