Զավեշտալի դեպք Էրեբունի վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ զավեշտալի դեպք է պատահել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: “Ժողովուրդ”  օրաթերթին տեղեկություններ են հասել  այն մասին, որ օգոստոսի 8-ին Էրեբունու մի բնակիչ իր տուն է տարել անհայտ մարմնավաճառի, ժամանակ անցկացրել նրա հետ և օրվա վերջում վճարելով 10 հազար դրամ՝ նրան ճանապարհել: Սակայն մի քանի ժամ անց նկատել է, որ իր դրամապանակից մոտ 600 ԱՄՆ դոլար գումար է պակասում: Տղամարդը ճարահատյալ դիմել է իրավապահ մարմիններին՝ այդ կնոջը գտնելու համար:
Ավելի ուշ, “Ժողովուրդ”-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Էրեբունու բնակիչը իր տուն է տարել ոչ թե անհայտ մարմնավաճառի, այլ անհայտ տղամարդու, հավանաբար վերջինս էլ դրապանակից գողացել է գումարը:




Լրահոս