Դիակ` Սարուխան գյուղի սկզբնամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 11-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գավառի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Սարուխան գյուղի սկզբնամասում  տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Սարուխան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել է մոտ 65-70 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դիակ` ճակատային մասում ջնջխված վնասվածքներով:
Պարզվել է, որ   “ԳԱԶ-53”  մակնիշի բեռնատարի վարորդը  Սարուխան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Վարորդը տվել է խոստովանական ցուցմունք:  Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս