Սպասվում է կարճատեվ անձրեվ եվ ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-ին, 14-ին առանձին շրջաններում հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ  հնարավոր է կարկուտ, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:                   
Երևանում` օգոստոսի 13-ին, 14-ին գիշերը և երեկոյան ժամերին  սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ:




Լրահոս