ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԼ ՍԿՍԵՑԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Ղազախստանի հավաքականը մոտ 10 օր առաջ արդեն սկսել էր նախապատրաստվել Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի` օգոստոսի 11-ին կայանալիք Ղազախստան-Հայաստան հանդիպմանը, իսկ մեր հավաքականի ճամբարում, ինչպես ասում են, արշալույսները խաղաղ էին:
Եվ ահա, վերջապես մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, որոնք պետք է նախապատրաստվեն այդ հանդիպմանը: Դարպասապահներ` Գոռ Մանուկյան` «Փյունիկ», Արսեն Բեգլարյան` «Գանձասար», Արթուր Թորոյան` «Բանանց»: Պաշտպաններ` Վասպուրակ Մինասյան` «Փյունիկ», Տարոն Ոսկանյան` «Փյունիկ», Արամ Շախնազարյան` «Բանանց», Վարազդատ Հարոյան` «Փյունիկ», Գրիգոր Հովհաննիսյան` «Փյունիկ», Արման Հովհաննիսյան` «Փյունիկ», Դավիթ Մարիկյան` «Շիրակ»: Կիսապաշտպաններ` Վահագն Այվազյան` «Բանանց», Ղուկաս Պողոսյան` «Փյունիկ», Աշոտ Սարդարյան` «Փյունիկ», Աղվան Պապիկյան` «Փյունիկ», Սարգիս Շահինյան` «Միկա», Դավիթ Հակոբյան` «Շիրակ», Անդրանիկ Քոչարյան` «Բանանց», Կարեն Մուրադյան` «Շիրակ», Նարեկ Գյոզալյան` «Բանանց», Գագիկ Պողոսյան` «Փյունիկ», Գոռ Մալաքյան` «Փյունիկ»: Հարձակվողներ` Վիուլեն Այվազյան` «Փյունիկ», Սարգիս Ադամյան` «Հանզա», Ռոստոկ, Գերմանիա, Սարգիս Բալոյան` «Փյունիկ»:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականն էլ նախապատրաստվում է օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը, եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ ազգային հավաքական հրավիրված խաղացողներից մի քանիսը կմասնակցեն նաեւ օգոստոսի 11-ին կայանալիք Ղազախստան-Հայաստան ընտրական փուլի հանդիպմանը, որից հետո կմիանան ազգային հավաքականին:

ՑՄԱՀ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑԻՆ
Հայ ֆուտբոլային մրցավար Անդրանիկ Արսենյանը ՀՖՖ-ի կողմից ցմահ որակազրկվել է: Նման պատժի է արժանացել նաեւ նրա օգնականը` Հովհաննես Ավագյանը: Այսպիսի որոշում է կայացրել ՀՖՖ գործկոմը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Արսենյանը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան կղզիներ մրցավեճում ցուցաբերել է կողմնակալություն: Արսենյանը երկու անհիմն 11-մետրանոց էր նշանակել` ցանկանալով գումար վաստակել խաղադրույքների միջոցով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս