Առավոտ.Խոպան գնացած գյուղապետին կփոխարինի խոպանից եկածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկու ամիս առաջ  Շիրակի մարզի Բայանդուրի ԲՀԿ-ական գյուղապետ Հովակիմ Սարգսյանը, որն այդ պաշտոնին անցել էր դաժան մր֊ցակցության արդյունքում՝ հրաժարականի դիմում էր ներկայացրել, և  պատճառաբանել, որ վատա֊ռողջ է ու ընտանիքը վերցնելով՝ մեկնել է Ռուսաստան:
“Առավոտ” օրաթերթի փոխանցմամբ, երեկ համայնքապետի ընտրություններ տեղի ունեցան այս աղքատ ու անհրապույր գյուղում: Շիրակի մարզպե֊տարանի տարածքային վարչու֊թյան տեղական ինքնակառա֊վարման հարցերով վարչության պատասխանատու Ռուբիկ Հարությունյանից, պարբերականը տեղեկացել է, որ Բայադուր գյուղում գյուղա֊պետ է ընտրվել ՀՀԿ-ան Դավիդ Դավթյանը
Հետաքրքիրն այն է, որ Դավիդ Դավթյանը բնու֊թագրվում է որպես “սովորական տղա”, որը նախկինում միշտ արտագնա աշխատանքի է գնա֊ցել, սակայն վերջին տարիներին գյուղապետ ընտրվելու մտադրու֊թյամբ, վերադարձել է գյուղ: Նա երկու տարի աոաջ ևս առաջադ֊րել էր իր թեկնածությունը գյուղա֊պետի պաշտոնում ու չնայած նրան սատարում էին Բայանդուրի բոլոր նախկին գյուղապետե֊րը, այդուհանդերձ նա պարտվել էր ԲՀԿ-ական Հովակիմ Սարգսյա նին:
 Մանրամասները՝ “Առավոտ”-ի այսօրվա համարում




Լրահոս