Ավտովթար Վաղարշապատ-Զվարթնոց ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վաղարշապատ-Զվարթնոց ավտոճանապարհին (կամրջի վրա), օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ավտովթար. տուժածներ չկան: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես” մակնիշի 44 ՕՕ 045 (վարորդ` Ժ.Հ.) եւ “Մոսկվիչ ԻԺ-2140” մակնիշի 64 TT 212 համարանիշերի (վարորդ` Գ.Մ.) ավտոմեքենաները, ինչից “Մոսկվիչ ԻԺ-2140” մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վերջինիս ուղեւոր 21-ամյա Տ.Ա-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել:




Լրահոս