Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն Մոսկվայում ապրիլի 19-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԼՂ հարցը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը, Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր արևելքում տիրող իրավիճակը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բանակցությունների ընթացքում նախարարները կշարունակեն ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր արևելքում տիրող իրավիճակի շուրջ մանրակրկիտ քննարկումը: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին՝ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցվեն երկու երկրների նախարարների միջև՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Լավրովն ու Էյրոն կվերլուծեն նաև ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցության դրությունն ու հեռանկարները:




Լրահոս