ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին՝ ուշ  երեկոյան, սպանություն է տեղի ունեցել Ստեփանավանում: Ոստիկանություն ստացված ահազանգի հետքերով Աշոտաբերդ թաղամաս մեկնած քննչական բաժնի աշխատակիցները թաղամասի 5-րդ շենքի առաջին շքամուտքի նախաշեմին հայտնաբերել են նույն թաղամասի 5-րդ շենքի բնակիչ, 1977թ. ծնված Կարեն Այվազյանի դին՝ կրծքավանդակի ձախ շրջանում ծակած կտրած վնասվածքով:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն թաղամասի բնակչուհի, ազգությամբ ռուս Դիանա Շատանովան: Բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նրանք ընկերներ են եղել: Սպանության մեջ կասկածվող 31-ամյա կինը  միայնակ մայր է: Կարեն Այվազյանն ամուսնացած չէր: Շատանովան  սպանության օրը նշել է 12-ամյա տղայի ծնունը: Երեկոյան նա արդեն եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Թաղամասի բնակիչների խոսքով՝ Շատանովան սպանված Կարեն Այվազյանին պարտք է եղել, եւ սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Այվազյանը Շատանովայից պահանջել է գումարը:
Շատանովայի որդին ներկայումս մնացել է առանց խնամակալի, չի բացառվում, որ նրան տեղափոխեն մանկատուն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս