ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններին ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ անիմաստ է մասնակցել թիվ 38 ընտրատեղամասում կայանալիք ընտրություններին: «Որովհետեւ ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի այլ քաղաքական ուժ շանս չունի, քանի որ լիսկայական մեթոդները աշխատելու են: Իսկ, քանի որ ընտրությունը մեկ տեղում է, ՀՀԿ ամբողջ զորանոցը այնտեղ է լինելու, իրենք արյան գնով այդ մի պատգամավորական մանդատը փորձելու են պահել իրենց ձեռքում: Ամեն դեպքում Սյունիքի մարզը իրենց համար շատ կարեւոր տարածք է, ու իրենք չեն զիջելու ոչ մեկին»,- վստահեցրեց Լ. Սարգսյանը: Այսպիսով, ընդդիմությունը հերթական անգամ իրեն դուրս է դնում գործընթացներից՝ գերադասելով ամառային հանգիստը: Հավելենք, որ այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածուների առաջադրման վերջին ժամկետը օգոստոսի 15-ն է: Իսկ գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: 




Լրահոս