ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ օրվա համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանը մտադիր է ինքնահրկիզվել, քանի որ իր 10 տարի շարունակ մշակած հողը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաճառել է, կիսակառույց տունն էլ՝ քանդել: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ազատամարտիկից, թե Երեւանի քաղաքապետարանից ինչպես են արձագանքել այդ ծայրահեղ հայտարարությանը: «Ես իմ մտադրությունը չիրականացրի, քանի որ իմ շատ հարազատ մի մարդու միջոցով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրեց որեւէ քայլ չանել մինչեւ օգոստոս ամսվա վերջը: Նա խոստացել է ինձ հող տրամադրել, իսկ ընկերությունն էլ անհրաժեշտ գումար պիտի տա, որպեսզի տունս սարքեմ այլ հողի վրա: Ես սպասում եմ: Դեռ ոչ մի քայլ չեմ ձեռնարկի»:




Լրահոս