Հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանից մեկնել է երրորդ երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը 2015 թվականի սեպտեմբերի սկզբին կնոջ եւ երեխայի հետ անցել էր Ադրբեջանի սահմանը եւ քաղաքական ապաստան խնդրել, այսօր ընտանիքով մեկնել է երրորդ երկիր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի Կանանց իրավունքների պաշտպանության միության ղեկավար, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարովան: Այն հարցին, թե ինչու Վահան Մարտիրոսյանը չի ցանկացել մնալ Ադրբեջանում, Նովելլա Ջաֆարովան ասել է. «Ընտանիքն Ադրբեջանում մնալու համար ապաստան չի խնդրել: Դա ցույց է տալիս, որ ընտանիքն Ադրբեջան էր ժամանել երրորդ երկիր գնալու նպատակով»:

Իրավապաշտպանը չի բացահայտել Մարտիրոսյանների մեկնած երրորդ երկիրը: Ադրբեջանը մինչ այժմ բազմիցս հայտարարում էր, թե Մարտիրոսյանները Ադրբեջանում քաղաքական ապաստան են խնդրել: Վահան Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28­ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ­ում` «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01­89­5107, 20.08.2015 թ.):

Վահան Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը` Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը` Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ: ՀՀ իրավապահ մարմինները սեպտեմբերի 9­ին Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել




Լրահոս