Վահան Բաբայանը նախկին գործընկերների հետ նոր կուսակցություն կստեղծի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ շրջանառվող լուրերի` նախկին ԲՀԿ-ական  պատգամավոր Վահան Բաբայանը հնարավոր է նոր կուսակցություն ստեղծի:  Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում չբացառեց այս տեղեկությունը: «Կա նման գաղափար: Այս պահին ես քննարկումներ, կոնսուլտացիաներ եմ իրականացնում իմ գործընկերների, կուսակցության նախկին ընկերների եւ ընդհանրապես մեր քաղաքացիների հետ: Ավելին չեմ կարող ասել, եթե կլինի նման որոշում անպայման դրա մասին տեղյակ կպահենք»,-ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ վերջին 15 տարիներին Բաբայանը հասցրել է անդամագրվել ու լքել չորս կուսակցություն: Եղել է «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը, Հայաստանի երիտասարդական կուսակցության փոխնախագահն ու նախագահը, անդամագրվել է ՄԻԱԿ-ին, ապա՝ համալրել ԲՀԿ շարքերը։ 2012-ին պատգամավոր է դարձել հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի համամասնական ցուցակով։




Լրահոս