Հակոբ Հակոբյանին` Կիլիկիայի Հակոբին, տուգանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Կիլիկիայի Հակոբին պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն տուգանվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի ապրիլի 19-ին նշված ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Արման Միկիչյանը մաքսային մարմնին ներկայացրած հայտարարագրում սխալ տվյալներ է ներկայացրել:

Արդյունքում՝ մաքսային ծառայությունը որոշել է ընկերության լիազոր ներկայացուցչին տուգանել 50 հազար դրամի չափով: Հաշվի առնելով այն, որ այս 50 հազար դրամը նշված ընկերության տնօրինության եւ սեփականատիրոջ համար մի կաթիլ է ծովում, ուստի նրանք այն հաստատ առանց տրտնջալու կվճարեն: Հիշեցնենք, որ երբ մեկուկես տարի առաջ ՊԵԿ-ը պատգամավորի ընկերությանը 1,5 միլիոն դոլարի չափով տուգանել էր, վերջինս ամեն ինչ արեց, որպեսզի տուգանքի չափը նվազեցնի եւ հասավ նպատակին, քանի որ անհիմն էր այն:




Լրահոս