Սիրիացի փախստականների թիվն անցել է 2 միլիոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիացի փախստականների թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց երկիրը, հասել է 2 միլիոնի:  Վերջին կես տարում փախստականների թիվը կրկնապատկվել է: Եվս հինգ միլիոն մարդ, քաղաքացիական պատերազմից խուսափելով, տեղափոխվել է երկրի այլ շրջաններ: Ընդհանուր առմամբ Սիրիայի բնակչության մեկ երրորդը ստիպված է եղել լքել իր տունը:
Ավելի քան 700 հազար սիրիացիներ փախել են հարևան Լիբանան:  Լիբանանից հետո՝ սիրիացի փախստականների թվով երկրորդ տեղում Հորդանանն է, երրորդում՝ Թուրքիան, չորրորդում՝ Իրաքը: ՄԱԿ-ի պաշտոնյաները ենթադրում են, որ այս տարեվերջին սիրիացի փախստականների թիվը կհասնի երեք միլիոնի: Եւս 4,25 միլիոն սիրիացիներ լքել են իրենց տները, սակայն գտնվում են սեփական երկրի տարածքում:




Լրահոս