Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համատեղ աշխատանքի արդյունքում կառուցվում է 100-րդ տունը ՎիվաՍել-ՄՏՍ- ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում՝ Գևորգյանների կիսակառույց տան շինարարությամբ: Սա, ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ- ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է:

4112

Ծրագրի շրջանակներում համագործակցող կողմերն ունեն իրենց հստակ տեսլականը. աջակցել ընտանիքներին՝ բնակարանային պայմանները բարելավելով և երեխաներին նորմալ պայմաններում մեծացնելու հնարավորություն տալով:

IMG_0977

Դեռ օրեր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ- ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» ամփոփում էին նախորդ տարվա ընթացքում

իրականացված ծրագրի արդյունքները: Այսօր կրկին օգնում են հերթական բազմանդամ ընտանիքին՝ իրենց երազանքի տունը կառուցելու հարցում:

IMG_0971

Գևորգյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը երկար տարիներ բնակվել է երկու սենյականոց հողաշեն տնակում, առանց տարրական հարմարությունների՝ ամեն պահ աչքի առջև ունենալով տանիքի փլուզման վտանգը:

IMG_0968

«Ես մեծացել եմ հողաշեն տանը և ամբողջ կյանքում երազել եմ բարեկարգ տան մասին: Տարիներ առաջ, երբ ես երիտասարդ էի, հայրս սկսեց մեր տան շինարարությունը: Նրա մահից հետո ես այդպես էլ չկարողացա ավարտին հասցնել այն: Հիմա ինքս ընտանիք ունեմ, չորս երեխաների հայր եմ և, իհարկե, ուզում եմ, որ երեխաներս առողջ միջավայրում մեծանան:

IMG_0906

Ընտանիքիս եկամուտը բավարարում է առօրյա ծախսերը հոգալուն միայն: Անչափ շնորհակալ եմ երկու կազմակերպություններին՝ ընտանիքիս երազանքն իրականացնելու համար»,-ասել է ընտանիքի հայրը՝ Հովհաննեսը:

IMG_0942

«Այսօր առանձնահատուկ օր է. շարունակում ենք հաջողված համագործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը: Սա և՛ հաճելի է, և՛ մտահոգիչ: Եթե հարցին նայենք դրական տեսանկյունից՝ ուրախալի է, քանի որ կարևոր խնդիր է լուծվում 100-րդ ընտանիքի համար: Մտահոգիչ է սակայն այն փաստը, որ դեռևս կան տանիքի խնդիր ունեցող ընտանիքներ:

IMG_0917

Նրանց աջակցելն անհրաժեշտ է: Եթե տարիներ առաջ կարևոր գործ ենք նախաձեռնել, ապա հարկավոր է կրկնել այն: Միայն այդպես մեզ կհաջողվի լուծել եղած խնդիրները: Իսկ այստեղ ապրողների համար աջակցությունն առավել ևս առաջնային է. այստեղ կա ոչ միայն գյուղացուն թև ու թիկունք լինելու, այլև հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

IMG_0913

«Բարի ավանդույթ է դարձել մեր ամենամեծ նվիրատուի և լավագույն գործընկերոջ հետ աշխատելը: Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ- ը մոտ 105 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարելու բնակարանաշինության համար (2015թ-ին ՝ 100 մլն. էր): Դա քառասունմեկ հայ ընտանիքի համար նոր օջախի ծուխն է, կյանքի նոր փուլի սկիզբը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

IMG_0911

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 93 ընտանիքի: Այս տարի այդ թիվը կհամալրվի ևս 41-ով և մինչև տարեվերջ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի:

IMG_0872

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս