Միայն Թալիշի ուղղությամբ մենք ունենք 7 մլն քառակուսի մետր տարածքի կորուստ. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի հենց առաջին օրերից մենք իմացել ենք, որ ունեցել ենք դիրքային կորուստներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը:

«Գործող ռեժիմի պարագլուխները փորձում էին արդարանալ, թե քիչ է կորցրած տարածքը: Օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե որքան կորուստ ունենք և զարհուրեցինք: Այս շաբաթների ընթացքում մենք հորդորել ենք ՊՆ-ին, որ իրականությունը, ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնի»,- նշեց նա:

Սէֆիլյանի խոսքով` այստեց հարցը մեծ տարածքների մասին է: «Այսօր ես հայտարարելու եմ Թալիշի հատվածի կորուստի չափը: Իրենք խոսում էին 500 մետր քառակուսիի մասին, բայց ցավալին այն է, որ մենք միայն հյուսիսում ունենք 7 մլն քառակուսի մետր կորուստ: Առնվազն այդքան, շեշտում եմ, և մեր ժողովուրդը թող պատկերացնի, թե որքանի մասին է խոսքը», – հավելեց նա:




Լրահոս