Լոռու մարզում տուն է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի Վ. Ռ.-ին պատկանող տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել՝ 12.55-ին: Այրվել են տան տանիքը (45 քմ), առաստաղը՝ ամբողջությամբ (35 քմ), երկու պատուհան և դուռ:




Լրահոս