ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ-ում կնքվո՞ւմ է ամուսնության պայմանագիր: Եթե այո, ապա ինչպե՞ս են կարգավորվում ամուսինների գույքային հարաբերությունները: Տվյալ պայմանագրում նշվո՞ւմ է այն մասին, թե ինչպես է տնօրինվելու նրանցից  յուրաքանչյուրի գույքը, որը նրանք ունեն մինչեւ ընտանիք կազմելը կամ համատեղ կյանքի ընթացքում են ձեռք բերելու:

Ստելլա Ամիրխանյան (34 տարեկան, դասախոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Ամուսիններն իրավունք ունեն պայմանագրով որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաեւ իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսել իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր:
Պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի  միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին:

«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ գործող կարգը հստակ է, բայց եւ այնպես ցանկալի է, որ յուրաքանչյուր ամուսնական զույգ կարողանա հարթել ծագած ընտանեկան խնդիրներն ու դժվարությունները՝ գիտակցելով, որ պետք չէ դրանց հանրային բնույթ տալ:




Լրահոս