ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մարտի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճռել էր մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ոմն Գուրգեն Աղաջանյանի ներկայացրած հայցը: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանն օգոստոսի 2-ին բեկանել է նշված վճիռն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Զավեշտալին այն է, որ օգոստոսի 2-ին տեղի ունեցած դռնբաց դատական նիստի մասին «Ժողովուրդ»-ը որեւէ ծանուցում չի ստացել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը «Հայփոստ»-ի միջոցով Գուրգեն Աղաջանյանի անունից նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: Սակայն հաջորդ օրը խմբագրություն էր այցելել ոմն Գուրգեն Աղաջանյան եւ հայտնել, թե ինքը «վիրավորված» է Կիրակոսյանի եւ Մարկոսյանի փոխարեն՝ պահանջելով 800 հազար դրամի փոխհատուցում: Ահա թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ-ում իրավական համակարգը:




Լրահոս