Թեժ հակամարտություններ մենք չպետք է թույլ տանք. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ձեռնարկում է ամեն բան լայնածավալ ռազմական հակամարտություններ թույլ չտալու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իհարկե մենք մեր կողմից կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պահպանենք ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, որը ռազմական հակամարտությունների կանխման ամենակարեւոր երաշխիքն է։

Հակամարտություններն իրենց հետեւանքներով անխոս համեմատելի չեն այն թեժ կետերի հակամարտությունների հետ, որոնց մասին մենք գիտենք։ Ահա դա մենք չենք կարող եւ չպետք է թույլ տանք»,- ասել է Պուտինը զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ։

 




Լրահոս