Հրապարակ. Ծառուկյանը գիտե՞ր Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԲՀԿ-ն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, որտեղ օրակարգային գլխավոր հարցը լինելու է Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի “անակնկալ” որոշումը։ ԲՀԿ-ում պետք է այս առիթով պաշտոնական դիրքորոշում արտահայտեն, սակայն այժմ դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի։ Այստեղ վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները և Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին կատարած տիտանական աշխատանքը ցուցադրելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Մոսկվայում այդ որոշումը հնչեցնելու հաջորդ իսկ օրը հայտարարել էր. ,Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում՝ ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետե։
 
ԲՀԿ-ում ևս այս հարցի շուրջ երկու թև կա. եթե հիշում եք՝ ԲՀԿ-ն վերջին մեկ տարում ակտիվորեն պատվիրակություններ էր գործուղում Եվրասիական միությանն ուղղված կոնֆերանսներին մասնակցելու։ Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայի ճանապարհին էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆիզկուլտինստիտուտում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին և մեծ ջերմությամբ շեշտեց դրանց կարևորությունը՝ բերելով մի շարք հիմնավորումներ։ Ոմանք ենթադրում են, որ Ծառուկյանը գիտեր Սերժ Սարգսյանի մտադրության մասին և որոշել էր առաջ ընկնել ու ժեստ անել Պուտինին”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս