Առանձին լավ երաշխիքներ են, բայց չեն կարող կանխել հակամարտությունը. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չեմ կարծում, որ որևէ հակամարտության մեջ կարելի է գտնել վերջնական երաշխիքներ: Անգամ եթե տեսականորեն ենթադրենք, որ իրագործվի այդ պլանը, միևնույն է, դրանք առանձին թեև լավ երաշխիքներ կարող են լինել, բայց չեն կարող մինչև վերջ կանխել դա: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը, այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ուստի բնական է, որ միջազգային հանրությունը փնտրում է կարգավորման լուծումները և դրա մասին էլ հայտարարել են: Պետք է հետևենք իրավիճակին, մոտակա ամիսներին կերևա, թե այդ իրավիճակն ուր է տանում», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս