Փարիզը ողջունում է ԼՂ հարցով վիեննական հանդիպման արդյունքները. Ֆրանսիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են Վիեննայում ԼՂ հարցով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Ֆրանսիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որը թույլ տվեց վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի բախումներից հետո»,-ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ և հայտարարել հակամարտության խաղաղ կարգավորման հանձառնությունը, ինչպես նաև համաձայնության եկել՝ դեպքերի հետաքննության հարցով մեխանիզմների սահմանման անհրաժեշտության շուրջ:

«Այդ պարտավորությունները մեծ նշանակություն ունեն: Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել դրանք: Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի կատարել միջնորդի դերն իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:




Լրահոս