Վիեննական համաձայնությունները պետք է վերջ դնեն Ղարաբաղի ճգնաժամին. Պետդումայի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում ձեռքբերված համաձայնությունները պետք է վերջ դնեն Լեռնային Ղարաբաղում «ապրիլյան ճգնաժամին»: Նման կարծիք է հայտնել ԱՀՊ երկրների հարցով ՌԴ Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ համաձայնությունները չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով այն, որ կոնֆլիկտը շարունակում է մնալ լարված և կյանքեր խլել»,- ասել է Սլուցկին:

Նրա կարծիքով՝ Վիեննայի համաձայնությունները պետք է ԼՂ հակամարտության գլոբալ կարգավորման մոդել դառնան: «Դա այն խնդիրն է, որը մենք իրավունք չունենք թողնել հաջորդ սերնդին»,- ընդգծել է ՌԴ պետդումայի պատգամավորը:




Լրահոս