Երևանում ինքնահրկիզվել սպառնացող քաղաքացուն հանգստացնող են ներարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացի Հ. Ս.-ը բենզին է լցրել իր վրա և սպառնում է շահագրգիռ ծառայությունների չմոտենալու դեպքում ինքնահրկիզվել:

Մինչ ժամը 17.22-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն, իսկ շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ներարկել են հանգստացնող դեղամիջոց:




Լրահոս