Մհեր Սեդրակյանը հեռանում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում սկսվել է 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ պատգամավորության թեկնածուների ճշգրտման գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես արդեն որոշված է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը գալիք ընտրություններում այլեւս չի առաջադրվելու: Նրա փոխարեն պատգամավորության թեկնածու կառաջադրվի իր որդին` ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը: Նա արդեն հասցրել է դառնալ ՀՀԿ անդամ: ՀՀԿ-ի մյուս «թագաժառանգ» երիտասարդների պես նա նաեւ Երեւանի ավագանու անդամ է:

Բացի այդ՝ Դավիթ Սեդրակյանն արդեն սկսել է Էրեբունի վարչական շրջանում «բարեգործական» միջոցառումներ իրականացնել: Մասնավորապես, մի քանի օր առաջ նա Էրեբունու դպրոցականների շրջանում մրցույթ է հայտարարել, որի արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտների խոստացել են նրանց ԲՈՒՀ-ի ուսման վարձը վճարել: Նկատեցի՞ք, իշխանությունների երեւակայությունը գումար բաժանելուց այն կողմ չի անցնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս